Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը Շուշիի համար էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե պատերազմը Շուշիի համար էր, ըստ գործող վարչապետի, ու առանց դրա պատերազմը կանգնեցնել չէր լինի, ապա հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել, որպեսզի պատերազմը կանգնեցվի, ու զոհերը տրվել են դիմադրության պատրանք ստեղծելու համար: Մնում է Հադրութի հարցն էլ պարզվի»։