«Էլեկտրիկ Երևանի» ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ապրիլի 13….
Ուղիղ 4 տարի առաջ էս օրը տեղափոխվեցի Հայաստանից ԱՄՆ :
Ամբողջ գիտակցական կյանքումս գործած բազմաթիվ սխալներից ամենաշատը զղջում եմ 3- ի համար:
- Անցած տարի ընտրությունների ժամանակ իմ ֆբ գրառումով ,առանց հասկանալու ու աֆեկտի տակ մարդկանց հայհոյելու համար եմ զղջում և կրկին անգամ ասում կներեք:
- էս մեկը անձնական ու սիրային ա, կարիք չկա, որ դուք կարդաք
- ԱՄՆ եկածս հենց հաջորդ օրվանից ամեն օր անիծում եմ ապրիլի 13 կոչված օրը, երբ ես նստեցի էդ անտեր սամալյոտը:
Հիմա կասեք՝ անիծելու փոխարեն վեր կաց, հետ արի:
Ասեմ իմանաք, հեշտ ա միայն ասելը:
Գալիս ես էս անտեր երկիրը որպեսզի քչից շատից իրականացնես ինչ որ երազանքներ, ավելի շուտ ցանկություններ, որոնք անհրաժեշտ են բնականոն կյանքի համար:
Բայց ոչ մեկ թող չմտածի, որ ԱՄՆ տեղ փողը թափված ա: Իսկ ով որ կասի՝ բա ոնց են ուրիշները եկած-չեկած ինչ որ բաներ հետ գցել արդեն, պատասխանեմ միանգամից`անօրինական ճանապարհով, պետությունից ու բանկերից գողանալով, պլանի անօրինական արտադրությանբ ու վաճառքով, կեղծ ID սարքելով ու գոյություն չունեցող մարդկանց անուններով մեծ գործարքներ անելով:
Ես ներքուստ էդպիսին չեմ ու սկի պլան չեմ կարում ծխեմ, ուր մնաց ցանեմ կամ ծախեմ
Ինչով որ զբաղվում եմ հազիվ ծերը ծերին հերիքացնում ա իմ ծախսերին, վախտ կա էդ էլ չի հերիքացնում:
Կնախընտրեի սոված փորով գլուխս դնել մորս գիրկը ու զկրտալով քնել, քան էստեղ մի փոր հացի համար ազատության մեջ գերի լինել….
Չգիտեմ էլ թե խի էսքան մանրացա…»։