
Երգչուհի Էմմին ներկայացրեց իր նոր՝ «La Yerevan» տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակն է Նիկ Էգիբյանը, խոսքերինը՝ Վլադիմիր Պողոսյանը: Այս երգն առանձնանում է նրանով, որ գրվել է Նիկ Էգիբյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
Ստեղծագործական թիմը՝ Էմմին, Նիկն ու Վլադիմիրը, երգը գրելիս՝ հաշվի էին առնում նաև մեկնաբանություն թողնողների կարծիքը: