Հայաստանում լիքը մտածող մարդիկ կան։ Մարդիկ, ում համար «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը» հասկացությունը խորթ է։ Էդ մտածող մարդկանց մեջ շատ են ուսուցիչները։ Մարդիկ` ում համար սերունդ կրթելը էն հեզ եզի առաջ խոտ նետելը չի, այլ ներկայում ապագայի մեջ մնայուն ներդրում անելը։
Մենք էսօր կանգնած ենք վաղը դպրոց չունենալու վտանգի առաջ։ Դպրոցը պիտի փրկել հիմա։ Դպրոցը պիտի փրկել անգրագետների իշխանությունից։ Դպրոցը պիտի փրկել պատեհապաշտ ու ամբոխավար ղեկավարներից։ Դպրոցը պիտի փրկել անհայրենիքներից։
Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից