Երբ թշնամին քեզ սպառնում է, իսկ դու՝ խաղաղության մասին,թշնամին ավելի շատ է խոսելու քեզ ճնշելու մասին. Դավիթ Սանասարյան
Advertisement 1000 x 90

Երբ թշնամին քեզ սպառնում է, իսկ դու՝ խաղաղության մասին,թշնամին ավելի շատ է խոսելու քեզ ճնշելու մասին. Դավիթ Սանասարյան

Բոլորս չենք կարող գիտակ ու պրոֆեսիոնալ լինել, բայց նվազագույնը պարտավոր ենք չմորթվելու, ինքնապաշտպանվելու բնազդը չկորցնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։

«Երբ խոսում ենք ինքնապաշտպանության, հնարավոր պատերազմին պատրաստվելու մասին, միանգամից թարգմանում են որպես պատերազմի կոչեր ու պատերազմի ցանկություններ։

Հարգելինե՛րս, պատերազմից ավելի ծանր ու անմարդկային երևույթ չկա այս աշխարհում, բայց ծնկած, վախվորած ապրելով չենք կարող պետություն ու ազգ մնալ։ Երբ թշնամին քեզ սպառնում է, իսկ դու խոսում ես խաղաղության մասին, թշնամին ավելի շատ է խոսելու քեզ ճնշելու մասին, քեզ սպանելու է, որպեսզի գնաս ասիմետրիկ զիջումների։

Հ.Գ. ինձ մի բան է հետաքրքրում, բոլոր նրանք, ովքեր ասում են հողերը տանք Ադրբեջանին ապրենք, իրենց սեփական հողերը, իրանց տները կտան նրանց, ովքեր աչք ունեն ու ուզում են վերցնեն։ Թե ամեն մի թիզի համար իրար փոր կթափեն, տարիներով թշնամի կմնան։

Հ.Գ.Գ. մենք Մարտական Եղբայրություն-ով պատրաստվում ենք, իսկ ովքեր գիտակցում են կարևորությունը, հերթագրվեք։ Պրոֆեսիոնալ զինվորականների առաջնորդությամբ սովորում ենք զենք բռնելուց սկսած մինչև դրոնից օգտվել, առաջին բուժ օգնությունից մինչև հրամանատարություն, ռազմավարական պլանավորում»։



Նման նյութեր