ՌԴ-ում հայազգի տղամարդը ծեծի է ենթարկել ավտոբուսի վարորդին և փախուստի դիմել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՌԴ-ում հայազգի տղամարդը ծեծի է ենթարկել ավտոբուսի վարորդին և փախուստի դիմել

ՌԴ Ռյազանում Սերգուշ Հակոբովիչ Հակոբյանը հարբած վիճակում սկսել է վիրավորել ավտոբուսի ուղեւորներին, 51-ամյա վարորդը փորձել է հանդարտեցնել նրան, սակայն Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել վերջինիս։

«Многонационал» տելեգրամյան ալիքի հաղորդմամբ` սոցցանցերում գրում են, որ կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ Հակոբյանն Ուկրաինայում զոհված զինվորականներին «ռեժիմի շներ» է անվանել (այս տեղեկությունը հաստատված չէ)։ Ի վերջո նրան հաջողվել է փախչել։

Նշվում է, որ հայազգի տղամարդը մեկ շաբաթ անց ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 213 հոդվածով (խուլիգանություն)։