«Ակնհայտ է, որ հողատուն շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը». Մհեր Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«Ակնհայտ է, որ հողատուն շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը». Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից.

«Եթե Հայաստանի տխրահռչակ իշխանությունը հրաժարվի և թողնի Արցախը Ադրբեջանի ենթակայության տակ, անգամ որոշակի ինքնավարության կարգավիճակով, կասկած չկա, որ Ադրբեջանի համար ընդամենը ժամանակի հարց է լինելու այնտեղից հայկական բնակչության վտարել, ինչպես այն արել է Նախիջևանի, Գյանջայի, և հիմիկվա Ադրբեջանի այլ մասերից։

Հայաթափելով Արցախը, Ադրբեջանը կանցնի Սյունիքին, Տավուշին ,Գեղարքունիքին և Հայաստանի մյուս մասերին, քանի որ խեղճացած Հայաստանը, իր թուլացած բանակով և ծնկի եկած ժողովրդով, այլևս չի կարողանա դիմադրել Ադրբեջանի աճող ախորժակներին։ Խաղաղության պայմանագիրը այստեղ չի օգնի, քանի որ ադրբեջանը բազմիցս արդեն ցույց է տվել , որ իր համար որևէ պայմանագիր արժեք չունի, և նա միշտ կարող է պատճառ գտնել այն խախտելու համար։

«Խաղաղության պայմանագիր» կնքելը չի բխում Հայաստանի շահերից, ընդհակառակը, այն բխում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որոնք պատերազմից նույնիսկ իրենց համար անսպասելի մեծ արդյունքներով ստացել, և հիմա փորձում են օր առաջ դրանք ամրագրել։

Բոլորս էլ հրաշալի գիտակցում ենք, որ այդ նվաճումների զգալի մասը հենց գործող իշքանություների և Փաշինյանի գործունեության անմիջական արդյունք են, և պարզ է սրանց հաջորդող ցանկացած ազգային իշխանություն փորձելու է դրանք փոփոխել կամ վերախաղարկել, Դրա համար փորձում են շտապ ամրագրել, քանի Փաշինյանը չի կորցրել իշխանությունը։

Ակնհայտ է, որ հողատուն շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը։

Այ դրա համար եմ միշտ գրում, որ իշխանությունը ու իր կուսակցության անդամների մեծամասնությունը թուրքամետ են։

Ու ցավոք, մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում, որ մեր բոլորի առաջնային օրակարգը պետք է լինի միավորվելը և թուրքամետ իշխանությանը հեռացնելը»։