«Մարդկանց մեջ ինչ ասես սերմանում են ու դրա համար ունենք այ սենց տարակարծիք հանրություն». Մհեր Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«Մարդկանց մեջ ինչ ասես սերմանում են ու դրա համար ունենք այ սենց տարակարծիք հանրություն». Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինչքան հեշտ են չէ մեզ կտրել մեր պատմությունից ու դա ուղեղներիս մեջ մցրել որպես միֆ, որ էսօր դրան վերաբերվող փաստերը դրել ենք մի կողմ ու առաջնահերթ ընդունում միջազգային հանրության կոչերը։

Փուլային, հստակ արված աշխատանք է, որի ամենամեծ մեղավորը հենց մեր դեմագոգ ու դեմոկրատ հանրությունն է։

Պատմությունն ու մշակույթը գցել ենք մի կողմ, որովհետև դա այսօր ծայրահեղություն է համարվում։ Մնացել է լեզուն, դա էլ կտեսնենք ու էլ ոչ մի պետականություն մեզ չի փրկի։

Անդրանիկ Բաղդասարյան ջան դրսի ֆինասավորումներով բազմաթիվ ՀԿ-ներ են աշխատում մարդկանց վրա արդեն տասնյակ տարիներ ու հենց այս ամենի համար։ Ու այդտեղից շատերն էլ 2018 թ․-ից զբաղեցնում են բարձր պաշտոններ։

Մարդկանց մեջ ինչ ասես սերմանում են ու դրա համար ունենք այ սենց տարակարծիք հանրություն»։