Քեմբրիջում մտածում են ֆեյքերի դեմ «պատվաստանյութ» ստեղծելու մասին
Advertisement 1000 x 90

Քեմբրիջում մտածում են ֆեյքերի դեմ «պատվաստանյութ» ստեղծելու մասին

Համացանցում կեղծ նորությունների լայն տարածումը գրավել է գիտնականների ուշադրությունը: Քեմբրիջի համալսարանի մասնագետները մտածում են Համացանցում կեղծ նորությունների դեմ յուրատեսակ պատվաստանյութ ստեղծելու մասին, տեղեկացնում է BBC-ին:

Գիտնականները կարծում են, որ տարբեր կառույցներ կարող են պայքարել իրենց գործունեության մասին մարդկանց ապատեղեկացնելու փորձերի դեմ՝ ինքնուրույն հրապարակելով ապատեղեկատվություն. բայց ոչ մեծ քանակներով և անհապաղ մերկացմամբ:

Գիտնականների կարծիքով՝ դա օգնում է բարձրացնելու ռեցիպիենտների զգոնությունը և նրանց պակաս հակված է դարձնում գայթակղիչ վերնագրերով կեղծ նորությունների նկատմամբ: Այս մեթոդի արդյունավետությունն առայժմ հաստատված է միայն մեկ գիտափորձով:

Դրա շրջանակներում 2 հազար ամերիկացիների երկու կարծիք են ներկայացրել գլոբալ տաքացման վերաբերյալ, որոնցից մեկը հիմնվել է գիտական փաստերի վրա, իսկ երկրորդն, որն իբր հերքում է դրանք, չի հիմնվել ընդհանրապես ոչ մի բանի վրա:

Մեծավ մասամբ գիտափորձի մասնակիցներն ապատեղեկատվությունն ընդունել են ճշմարտության տեղ: Բայց դյուրահավատ ընթերցողների թիվը կտրուկ նվազել է, երբ առաջին՝ ճշմարիտ հաղորդագրության հետ մեկտեղ նրանք ստացել են նախազգուշացում իրենց ապատեղեկացնելու հնարավոր փորձի մասին: