ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես բնավ նպատակ չունեմ վերլուծել կամ քննարկել իշխանավորների այն հակահայկական և ապապետական մտադրությունները և ելույթները, որոնք թրքամետ զզվելի բուրմունք տարածելով թափվեցին Հայաստանի և Արցախի քաղաքացիների գլխին այս վերջին օրերի ընթացքում։
Ոչ…այս պարագայում իմաստ չկա կրկին փաստել, որ ներկայիս իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ։
Սա ակնհայտ փաստ է։
Ես պարզապես ուզում եմ, որ բոլոր նրանք ովքեր հրաժարվում են ուղղակի առերեսվել իրականության հետ և խճճված իշխանական թրքահաճո ստերի մեջ համարյա կորցրել են սթափ դատելու ունակությունը…ես ուզում եմ, որ մի կողմ դնելով հուզականությունը, քաղաքական նախապատվությունը, սուբյեկտիվ ցանկությունները և համոզմունքները պարզապես համադրեն իրար հետ ՀՀ «ժողովրդի» իշխանությունների և ռազմական հանցագործ,հայասպան Իլհամ Ալիեւի հայտարարությունները։
Կարծում եմ,որ այս թուրքալեզու վիժվածքի նպատակները և ներկայիս ՀՀ իշխանությունների սինխրոն գործողությունները շատ ակնհայտ ցույց տալիս ,թե ինչ է սպասվում մոտ ժամանակներում։
Հատուկ խորհուրդ կտամ այս տեսանյութը ուշադիր նայել երեւանցիներին,սյունեցիներին և սևանցիներին։
Հ.Գ
Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս հայասպան վիժվածքի ուղիղ խոսքը տեղադրել, սակայն սա նաեւ տեղադրված է բոլոր այն մարդկանց համար ,որոնք ուղղակի հրաժարվում են ընդունել իրականությունը։