
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության դիրքերում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:
Իր ֆեյսբուքյան էջում Կարենը կատարել էր «Ամեն զինվոր մեռնելիս մենք հետը մեռնում ենք» հուզիչ գրառումը: