Մի քիչ հումոր մեր առօրյայից. Տիգրան Մեծի փաստաբանական խումբը տեղի ունեցող դեպքերի առթիվ դեռևս չի արձագանքել
Advertisement 1000 x 90

Մի քիչ հումոր մեր առօրյայից. Տիգրան Մեծի փաստաբանական խումբը տեղի ունեցող դեպքերի առթիվ դեռևս չի արձագանքել

Մի քիչ հումոր մեր առօրյայից

Հակակոռուպցիոն կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Տիգրան Մեծի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով

Երևան, 16 ապրիլի, 2022

Վերջերս հանրային լայն հնչեղություն ստացած Տիգրան Մեծի վերաբերյալ հայտարարությունները աչքաթող չեն արվել հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: Այս առթիվ Կոմիտե է ներկայացել նաև գործարար Սիլվա Համբարձումյանը, ով ցուցմունք է ներկայացրել «Յոթանասուն հովիտներ»-ում տեղի ունեցած մի շարք կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Ոստիկանության Մեծ հայքի գլխավոր վարչության երկրորդ նահանգային բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություններ են կատարվել Ծոփքում և Փայտակարանում Տիգրան Մեծին պատկանող հողամասերում և բնակարաններում: Որպես վկա հարցաքննվել են Պոնտոսի քաղաքացիներ Մ.Ե.-ն և դուստր Կ.-ն: Կոմիտեում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու նպատակով: Տիգրան Մեծի փաստաբանական խումբը տեղի ունեցող դեպքերի առթիվ դեռևս չի արձագանքել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Ծովից ծով Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Նման նյութեր