Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին. Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։ Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։ Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է եւ հայերն ու ադրբեջանցիները չեն որոշելու Արցախի կարգավիճակի հարցը։

Արցախի երկրորդ պատերազմի հրահրումը իր մտածված, կամ չմտածված, կամ արտաքին ուժերի իրեն «արածացնելու» (քաղաքական իմաստով) քայլերի պատճառով տեղի ունեցավ։ Հիմա երկրորդ անգամ է Հայաստանը ներքաշում պատերազմի մեջ։ Եթե դա իրեն հաջողվի, այս անգամ դա արդեն լոկալ պատերազմ չի լինելու, այլ լինելու է մեծ պատերազմ, հզոր երկրների մասնակցությամբ։

Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում։

Հ. Գ. Հայաստանի ընդդիմությունը երբ է սովորելու քաղաքական տեքստեր արտաբերել։ Սա հռետորական հարց է»,- գրել է նա: