Պահանջում եմ՝ Փաշինյանը Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել. Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Պահանջում եմ՝ Փաշինյանը Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Շուշիի հարց չի եղել։ Հոկտեմբերի 19-20-ին առաջարկել եմ Փաշինյանին դադարեցնել պատերազմը, Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։ Սակայն զարմանալիորեն մեր ամերիկացի… հայ գործընկերները մերժեցին առաջարկս»։
Վլադիմիր Պուտին,17 նոյեմբեր, 2020թ.:
«Պատերազմը Շուշիի համար է եղել: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։
Նիկոլ Փաշինյան, ապրիլի 12, 2022թ.:
Այսօր Նիկոլը մեկնում է Մոսկվա։
Պահանջում եմ, որ Պուտինի ներկայությամբ նշի, որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչեւ Շուշին ադրբեջանցիներինը չլիներ պատերազմը չէր դադարելու։
Այսինքն ասի, որ ինքը 2022-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում ճիշտ էր խոսում, իսկ Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին՝ ոչ։
Կարճ ու կոնկրետ։
Եթե չի անելու դա, ուրեմն հերթական անգամ վերահաստատելու է, որ սուտ է խոսել, պատերազմը միտումնավոր չի դադարեցրել, Շուշին հանձնել է ու հազարավոր նահատակների պատճառ դարձել։
ԱԺ-ում սուտ վկայություն տալու փոխարեն՝ Մոսկվայում Պուտինի ներկայությամբ ու հրապարակային կրկնի այն, ինչ ասել ես Շուշիի ու պատերազմը դադարեցնելու մասին ապրիլի 14-ին։
Դե քեզ տեսնեմ»։



Նման նյութեր