Վահագն Ալեքսանյանը՝ խոզի գոճիի վրա իր նկարը փակցնելու մասին
Advertisement 1000 x 90

Վահագն Ալեքսանյանը՝ խոզի գոճիի վրա իր նկարը փակցնելու մասին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկացա, որ այսօր Աթոռի շարժման գաղափարական առաջնորդներից մեկը, վրդովված էլիտար հանրահավաքի սակավամարդությունից, իր մարմնին է փակցրել իմ համեստ անձի նկարը և որոշել գոնե այդպես լուծել հավաքի սակավամարդության հարցը։ Առաջնորդներից այդ մեկը, թերևս, շարժման ուղեղային սերուցքի կազմից է, որովհետև շատ լավ գիտակցում է, որ իմ կամ թիմակիցներիցս յուրաքանչյուրի նկարն անգամ ավելի մեծ աջակիցների բանակ ունի, քան հսկայական կապիտալի տեր չեկիստ գեներալների ու թալանչիների ողջ աստղաբույլը միասին վերցրած։

Տեղեկացա նաև, որ Աթոռի շարժման այդ առաջնորդի ակցիան լայնորեն լուսաբանվել է ընդդիմադիր մամուլում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» օրաթերթում, ինչն էլ իր հերթին ապացուցում է, որ Թագուհի Թովմասյանը ոչ միայն ԱԺ ամենահմայիչ կին պատգամավորներից է, այլև չափազանց խելացի ու խորամանկ։

Այնուամենայնիվ, ցավով ստիպված պիտի խնդրեմ Աթոռի շարժման այդ և մյուս բոլոր առաջնորդներին՝ անկախ կենսաբանական դասից, հետայսու իմ նկարները չօգտագործել իրենց հավաքների ժամանակ ու կամ գոնե չփակցնել սեփական մարմիններին»։



Նման նյութեր