3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվի» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվի» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

  1. Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ներքին և արտաքին անվտանգային խնդիրները շարունակում են խորացման ու ճահճացման միտումներ դրսևորել, որի դեմն արագ պետք է առնել։

  1. Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության և հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու և համահայկական շահերը պատշաճ ձևով ներկայացնելու առաջնահերթություն։

Սա բխում է նաև անվտանգության բաղադրիչն ապահովելու տրամաբանությունից։

  1. Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։

Ցանկացած ճգնաժամի պարագայում՝ համավարակից մինչև պատերազմական գործողություններ, արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց և դրա արդյունավետությունից։

Անելիքները հսկայական են՝ վերջը նույնիսկ չի էլ երևում, բայց կարծում եմ, որ պետք է սկսել այս 3 խոշոր ուղղություններից։



Նման նյութեր