«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ից հայտնում են, որ փրկել են փայծաղի պատռվածքով հղի կնոջ և նորածնի կյանքը։
«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարող ենք փաստել, որ հրաշքով են փրկվել թե՛ մայրը, թե՛ նորածինը։ Ծննդկանը տեղափոխել էր «Գրիգոր Նարեկացի» ԲԿ` փայծաղի պատռվածքով և ներքին արյունահոսությամբ։
«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ընդհանուր վիրաբույժ Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, շտապ կարգով ծննդկանը վիրահատվել է և հնարավոր է եղել կանխել կյանքին սպառնացող վտանգը։
Չնայած առկա լուրջ խնդրին և կյանքին սպառնացող վտանգին ծննդկանը ցանկացել է իր ուժերով լույս աշխարհ բերել փոքրիկին։
Սակայն «Գրիգոր Նարեկացի» ԲԿ մանակաբարձական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Արման Մարգարյանի որոշմամբ իրականացվել է կեսարյան հատում` հղիության հասուն փուլում, չվտանգելով թե՛ մայրիկի, և թե՛ փոքրիկի կյանքը։
Ծնվել է առողջ փոքրիկ` 3կգ 800 գ քաշով, 51 սմ հասակով Սոֆին։
Մայրիկն ու հրաշք Սոֆին արդեն տանն են։
Նորաթուխ մայրիկն իր երախտագիտությունն է հայտնել իրեն երկրորդ կյանք պարգևած վիրաբույժ Արտակ Հովակիմյանին, մանկաբարձ֊գինեկոլոգ Արման Մարգարյանին և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ողջ անձնակազմին։
Կրկին շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին և մաղթում բազում լուսավոր օրեր»։