ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ կպիտակավորեն մեր ընդհանուր պայքարը, որն ըստ էության սկսել է Արթուր Վանեցյանը նստացույց անելով` իմ աչքերում կդառնան Նիկոլ Փաշինյանի հայրենադավ ու պարտվողական ջրաղացին ջուր լցնողներ, դրա հրահանգները կատարողներ ու աջակիցներ:
Մենք ունենք մե՜ծ խնդիր: Այդ խնդրի անունը «նիկոլ» է, ուստի խնդիրը պետք է տրոհենք և դարձնենք փոքրիկ խնդիրներ և յուրաքանչյուրս մեր ուժերի չափով սկսենք չեզոքացնել դրանք: Ու կարճ ժամանակում գանք այդ բոլոր խնդիրների ետևում կանգնած «նիկոլի» ետևից, բռնենք նրա ականջից ու դուրս շպրտենք:
Ազատության հրապարակում ընդհանուր պայքարին միացել են երկու երիտասարդ, ովքեր հացադուլ են անում, Կարին Տոնոյանը, ով հայտարարեց, որ կուսակցական գործունեությունը դադարեցնում է և միանում է պայքարին: «Սև հովազ»-ները, ովքեր ևս պայքարում են սրանց դեմ: Առաջիկայում մնացածն էլ կսկսեն իրենց «փայ» կռիվը տալ ու վերջում բոլորս կմիավորվենք ու կջախջախենք ներքին թուրքին:
Հայաստանում ընդդիմությունն ու մտահոգ քաղաքացիները կհաջողեն միայն այն դեպքում, եթե մի կողմ դնեն ամբիցիաներն ու քաղաքական տարաձայնությունները: Այդ ամբիցիաների, հարցեր տալու ժամանակը դեռ կգա, բայց եկեք Նիկոլին հեռացնենք, մեր պետությունը կոմայից հանենք ու տանենք պալատ բուժման, սկսենք բուժումը, որից հետո էլ էլի հայավարի իրար «կուտենք»:
Սա տեսակների պայքար է: Սա արժանապատվության պայքար է: Սա Նիկոլի ու իր խունտայի, ստի ու կեղծիքի, կապիտուլյանտների ու դավաճանների դեմ մղվող պայքար է: Սա պայքար է Հայաստան-Արցախի ու Նիկոլի միջև, իսկ ես ընտրել եմ Հայաստանն ու Արցախը: Ու միշտ եմ ընտրելու իմ երկու հայկական պետությունները»: