
Անպտղության բուժման եւ հաղթահարման պետական ծրագրի շրջանակում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել է 6 երեխա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին եւ առ այսօր ունեցել է 274 շահառու: Գրանցվել է 56 հղիություն եւ 21 ծնունդ, որոնցից 6-ը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում: