Հայ տղաներ, մի արեք այս սանրվածքներից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ տղաներ, մի արեք այս սանրվածքներից

Աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք շարունակում ենք հետ գնալ: Հպարտանում ենք, որ հայ աղջիկները ժամանակակից են, ոճային ու գեղեցիկ, բայց նույնը չենք կարող ասել մեր տղաների մասին: Ինչքան գեղեցկանում են մեր աղջիկները, այնքան պահպանողական ու քյարթու են դառնում մեր տղաները:

1․ Քամուց քշվածը

Այս սանրվածքը սիրողներին ես անվանում եմ Սկարլետ Օհարա, քանի որ նրանց գլխին ֆենը այնքան շատ է օդի տատանում առաջացնում, որ ակամա Քամուց քշվածներ ֆիլմն ես հիշում։ Սովորաբար, նման սանրվածք կրում են քյարթուների մեջի մոդնիկները և նրանց կյանքի անբաժանելի մաս են կազմում օդանցքի չափսերի հասնող ակնոցները ու վիետնամական մարմնավաճառի տռուսիկի գույնի չարոխներ։

2․ Մի ծեծեք ինձ թաց տռուսիկով

Շատ, անչափ շատ լուրջ իրենց ընկալող, բայց սովորաբար միջինից ցածր կրթական և մտավոր մակարդակ ունեցող կերպարներին հարիր սանրվածք։ Սանրվածքը ո՞րն է, գլխի թրաշ։ Սովորաբար, նույնքան անխնամ թրաշ էլ պահում են վերին վերջույթի այլ մասերին, որտեղ այն աճում է։ Այս սանրվածքների կրողին հատուկ է դեմքի դժկամ-նեղացած արտայատություն, ասես փոքր ժամանակ մանկական տրավմա են տարել, որն անընդհատ աչքերի առաջ է։ Դե իսկ այն փաստը, որ նրանց հայացքի մեջ անհնար է նկատել խելքի օվկիանոս, ևս հաճախ թաքցնում են մեծ ու մուգ ակնոցների հետևում։

3․ Ես չգիտեի բեղերի տեղը

Տվյալ ոճի սիրահարները, որպես կանոն, դեռ աղվամազով պատված մալալետկաներ են, ովքեր ոչ շատ առաջ են դադարել մուլտֆիլմեր նայել, բայց դեռ լրիվ չեն էլ մեծացել։ Ուստի զարմանալու չէ, որ մուլտիպլիկացիոն կերպարի ցանցառ բեղեր հիշեցնող գոյացությունը հայտնվում է ոչ թե քթի ու բերանի արանքում, այլ ճակատի վրա։

4․ Вонючий пуэрториканец

80-ականների էժանագին մարտաֆիլմերի երկրորդական հերոսներին հարիր այս սանրվածքը անպայման զուգորդվում է ժելեի այնպիսի հաստ շերտով, որ հատկապես գարնանային օրերին դրա մեջ միջատներ են թակարդ ընկնում՝ ասես մերձարևադարձային գիշատիչ ծաղկի զոհ։ Եվս հակված են չոլկաների, ընդ որում՝ ժելեապատ գծիկների թիվը չոլկաներում ձգտում են հավասարեցնել պապիկի թզբեխի քարերի քանակին։ Անհարմարությունը կայանում է նրանում, որ անհաջող դիրքով քնելու դեպքում չոլկայի «ատամիկները» ծռվում են ու՝ ա․ բռնաբարված ոզնու տեսք են ստանում, բ․ եթե ժելեն շատ հին էր՝ կոտրվում են:

5․ Կովի գզած

Ավելի պահպանողական սանրվածք, քան նախորդ երկուսը, քանի որ չոլկա-մոլկա բացառվում է։ Թերևս նման Вонючий пуэрториканец սանրվածքին՝ բայց օգտագործած ժելեի քանակով։ Ու քանի որ ժելեն դեֆիցիտ է, նման սանրվածքի սիրահարները հնարավորինս քիչ են լողանում։ Ստանդարտ սանրվածքը ժողովրդական «կովի լիզած»-ի ավելի գերադրական տարբերակն է, որը ես պայմանականորեն անվանում եմ «կովի գզած»։ Անհարմարությունը կայանում է նրանում, որ բավականին դժվար է «բախտը» բացել լողանալուց 3-4 շաբաթ հետո, քանի որ գլխամաշկը սևանում է հնացած ժելեի, փոշու ու սատկած միջատների միքսից։

Ամբողջությամբ՝ kritikonline.wordpress.com