Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 54 շենքի բակում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի դատական բժիշկն ու ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը աշխատանքներ կատարեն։
Մինչ տեղում աշխատում էր հետաքննիչը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ, պարզել են՝ նշված շենքին կից գտնվող նկուղային շինությունում հայտնաբերվածը 41-ամյա Ալեքսեյ Շլեգաինն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։