Սիրուշոն բացատրել է, թե ինչու է խուսափում իր երեխաների դեմքերը ցույց տալուց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրուշոն բացատրել է, թե ինչու է խուսափում իր երեխաների դեմքերը ցույց տալուց

Երգչուհի Սիրուշոն իր երկու որդիների մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում և պատասխանել հարցին, թե ինչու է խուսափում իր երեխաների դեմքերը ցույց տալուց:

««Ինչո՞ւ չենք ցույց տալիս երեխաների դեմքերը»:

Երեխաները իրենք պետք է ընտրեն` ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան կորոշեն:

Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում, ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավել ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:

Ինչ միջավայր էլ որ մտնեն ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն:

Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել»,– գրել է Սիրուշոն: