Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածի անունը Էդգար էր, 36 տարեկան։
Նրան բնութագրում էին դրական ու ասում էին ․«Էնքան լավ արհեստավոր ու խաթրաշահ էր, որ նույնիսկ՝ երբ մարդիկ իրենց խոտանված ավտոմեքենաները բերում էին նրա մոտ, շատ դեպքերում անվճար էր անում։ Ափսոս էր, որ նման բան տեղի ունեցավ»»,- գրել է կայքը։