Փորձագետները պարզել են, թե որ սմարթֆոններն ունեն էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակը։
Ըստ BanklessTimes-ի, Motorola-ի, ZTE-ի, Google-ի, Sony-ի, OnePlus-ի և Oppo-ի որոշ հին սարքեր բջջային ճառագայթման հիմնական ներդրողներն են: Փորձագետների ցուցակում առաջատարը Motorola Edge սմարթֆոնն էր, որին հաջորդում են ZTE Axon 11 5G-ը և OnePlus 6T-ը։
Թոփ 10-ը կազմված է կոնկրետ սմարթֆոնի կլանման հատուկ մակարդակի (SAR) հիման վրա: Այս ցուցանիշը, մասնավորապես, չափում է մարդկանց վրա բջջային հեռախոսների վնասակար ազդեցության մեծությունը։ Այն ցույց է տալիս, թե որքան էլեկտրամագնիսական դաշտի էներգիա է կլանում մարմինը վայրկյանում:
Ցանկում ներառված են նաև Google Pixel և Sony Xperia շարքի մի քանի մոդելներ, որոնք մի քանի տարի առաջ Android-ի լավագույն սմարթֆոնների թվում էին։ Այժմ դրանք այնքան էլ հայտնի չեն՝ նրանցից շատերը համարվում են հնացած։
Սիրարփի Աղաբաբյան