Որո՞նք կլինեն նոր iPhone 14-ի գույները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որո՞նք կլինեն նոր iPhone 14-ի գույները

Համացանցում հայտնվել են առաջիկա Apple սարքի թարմ ռենդերները։

Նոր պատկերներ հրապարակվել են MyDrivers պորտալում։ Նրանք ցույց են տալիս iPhone ոսկեգույն (մուգ երանգ) և բուրգունդի գույներով։

Նկարներում երևում է նաև արդիականացված կրկնակի կտրվածք, որը սովորական միայնակ «խոպոպներից» վերածվել է փոքր կլոր անցքի։

Հայտնի է, որ iPhone 14 Pro-ի չափսերն ավելի բարձր և հաստ են լինելու, քան իր նախորդը։ Սմարթֆոնի չափերը կկազմեն 147,46 x 71,45 x 7,85 մմ։ Տեսախցիկի մոդուլը նույնպես մի փոքր ավելի մեծ կդառնա, քանի որ սպասվում է, որ Apple-ը կսկսի օգտագործել 48MP սենսոր՝ ստանդարտ 12MP-ի փոխարեն:

Նոր շարքի սմարթֆոնները պետք է ներկայացվեն այս աշնանը։

Սիրարփի Աղաբաբյան