Չի´ կարելի թուլացնել զգոնությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. Արման Թաթոյան
Advertisement 1000 x 90

Չի´ կարելի թուլացնել զգոնությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. Արման Թաթոյան

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր:

Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո:

Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է:

Չի´ կարելի թուլացնել զգոնությունը:

Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են:

Օբյեկտիվ ապացույցներն իմ առնվազն այս զեկույցներում են.

https://ombuds.am/…/3101f60c869b0f378dbc737b002e5054…

https://ombuds.am/…/f3caae1085fb33cb2ad98365cc3e88ce.pdf

https://ombuds.am/…/2032f021fe81176414a649d588ad0e86…

և այլն»,- գրել է նա:

 



Նման նյութեր