Ապրիլի 21-ի լուսադեմին արտաշատցիները զարթնել են կրակոցների ձայներից ու շների կաղկանձից։ Բանդիտների, մարադյորների ինչ-որ մի շայկա լուսադեմին գնդակահարել է քաղաքի շներին։ Բնակիչները հասցրել են փրկել ընդամենը մի քանի շնիկի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ահազանգում է Նաիրա Զոհրաբյանը։
«Լուսադեմին Արտաշատի փողոցներն արյան լճերի մեջ էին։ Մի խումբ վիժվածքներ քաղաքը ողողել էին շնիկների արյունով։
Սա ոչ միայն սադիզմ է, այլեւ օրենքի կոպտագույն խախտում։
Ես այդ դաժան տեսարանը կտեղադրեմ հղումներում, որ մարզպետի պապան ու Արտաշատի քաղաքապետը մի անգամ էլ նայեն, քանզի քաղաքի բնակիչները վստահ են, որ անմարդկային այդ սպանդն առանց մարզային կամ քաղաքային իշխանության թույլտվության չէր կարող լինել։
Հիմա, որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, դիմում եմ իրավապահներին՝ միտինգներում ողջ կազմով հերթապահելու փոխարեն պարզեք, թե ովքե՞ր են այդ արյունալի սպանդի կատարողներն ու ում հրահանգով է տեղի ունեցել անմարդկային այս կենդանասպանությունը»,- գրել է Զոհրաբյանը։