Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան. «Մի պահ կտրվեք այս անդեմ և անգաղափար քաղաքական մթնոլորտից և Սևակ ընթերցե´ք»
Advertisement 1000 x 90

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան. «Մի պահ կտրվեք այս անդեմ և անգաղափար քաղաքական մթնոլորտից և Սևակ ընթերցե´ք»

Վարդապետը Facebook-յան իր էջում գրել է. «Այսօր իմ սիրելի բանաստեղծի, մտավորականի և մեծ հայի` ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ծննդյան օրն է, որի բոլոր ստեղծագործություններն ըմբոշխնել եմ ճեմարանական տարիներին, երբ մեզ «պատժել» և Սևանից Երևան էին բերել:

Հայի նման հակասական է նա` հուզախառն, խորը, սթափեցնող, սիրառատ ու հայրենապաշտ, բայց միևնույն ժամանակ` նաև իրական և մեր սրբազան հողի ջերմությունն ու զորությունն ապրած:

Մի պահ կտրվե´ք այս անդեմ և անգաղափար քաղաքական մթնոլորտից և Սևակ ընթերցե´ք. գուցե գտնեք նաև Ձեր բազում հարցերի պատասխանները…»:



Նման նյութեր