
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 23-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Մարինե Մ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: