
Ոստիկանության ծառայողները Վաղարշյան- Կոմիտաս փողոցից բերման են ենթարկել 4 քաղաքացու։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունից։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախպտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար»։
Մի խումբ քաղաքացիներ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ակցիա են իրականացրել` փակելով փողոցը. «Սկսվել ա»,- բացականչել են փողոց փակողները։