
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արագ արձագանքման խմբի հերթապահ, Երևանի բնակիչ Ռուբեն Իսպիրյանը ահազանգել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և հայտնել, որ երկաթգծի «Արաքս» կայարանում անհայտ անձը կամ անձինք ներկել են գնացքի վագոնները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված կայարան է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ապրիլի 22-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում դեռևս չպարզված վայրում «Արաքս-Երևան» գնացքի վագոնների վրա տարբեր պատկերներ են եղել ներկված՝ կենդանիների և տառերի տեսքով:
Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են: