Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ մանկահասակ երեխային 3-4 մետր բարձրությունից Դեբեդ գետն է գցել մայրը, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Երեխային գտել ու փրկել էր տարածքում ցախ հավաքող մի երիտասարդ։
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հայտնել էր, որ երեխայի մորը ձերբակալել են։ Նա իր հայտնաշի՝ ինքն է երեխային նետել գետը։
32-ամյա Ժիրայր Պողոսյանն է, ով գետից դուրս է բերել 2-ամյա երեխային