Telegram-ը կունենա լրահոսային բաժին
Advertisement 1000 x 90

Telegram-ը կունենա լրահոսային բաժին

Telegram-ում կավելացվի լրահոսային բաժին։ Դրանում կհավաքվեն բոլոր լրատվական ալիքների հաղորդագրությունները, որոնց օգտատերը բաժանորդագրված է։ Նորարարությունը նկատել են մեսենջերի՝ iOS-ի համար նախատեսված կոդի մեջ։

Նոր ֆունկցիան հասանելի կլինի օգտատերերի առաջիկա թարմացումից հետո։ Արդյոք այս նորարարությունը կներդրվի Android համակարգի կամ համակարգչով մեսենջերից օգտվողների համար, դեռեւս հայտնի չէ։