Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, որոնք այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված վիճակում՝ Ղանդիլյան 1-ին նրբանցքի 27 տանից:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հողաթափեր, արնանման հետքեր և այլ իրեր:
Պարզվել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչներ, 49-ամյա Նաիրա Պ.-ն և 38-ամյա Լևոն Հ.-ն:
Ոստիկաններն ունեն արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: