«Ոստիկանության ու անվտանգության շատ ծառայողներ իրենց զգում են հանրությունից վեր». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ոստիկանության ու անվտանգության շատ ծառայողներ իրենց զգում են հանրությունից վեր». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հորինել է պաշտոնյաներին ուղեկցող մեքենաների չկանգնելու ինչ-որ միջազգային չափորոշիչներ և փորձում է մաքրել 28-ամյա հղի աղջկա արյունը։

Ճիշտ հակառակը, համացանցում օրինակները շատ են` սկսած Մեդվեդևից վերջացրած Օբամային ուղեկցող մեքենաների մասով, երբ պատահարի արդյունքում դրանում ներգրավված մեքենան կանգնում է։

Անհասկանալի գործառույթներով և ֆեյքեր պահող (տե՜ս ինֆոքոմի հետաքննությունը) այդ չինովնիկը, պարզապես, փորձում է մաքրել ուժայինների ակնհայտ մեղքը։ Իսկ մեղքն այն է, որ անվտանգության ծառայողները դրդում էին ՃՈ ուղեկցող գումարտակի ոստիկաններին վարել առավելագույնս ագրեսիվ և վերջիններիս համար ապահովել են ինդուլգենցիա` ճանապարհային բեզպրեդելի համար։

Արդ, ևս մեկ անգամ ընդգծում եմ` պատմությունը ցույց տվեց, որ ոստիկանության ու անվտանգության շատ ծառայողներ իրենց զգում են հանրությունից վեր, կիսում են 28 ամյա հղի աղջկա մահվան մեղքը և պետք չի որևէ կեղծ հորինվածքով մաքրել այդ մարդկանց մեղքը»։



Նման նյութեր