Boston Globe-ը օրաթերթում հոդված է հրապարավկել DynamiCare հավելվածի մասին, որը կոչված է խրախուսելու մարդկանց ազատվել վատ սովորություններից ու այնպիսի կախվածություններից, ինչպիսին է օրինակ՝ ալկոհոլիզմը։
Հավելվածում ինքնատիրապետման առաջադրանքները կատարելու դիմաց կիրառվում է ակնթարթային պարգևատրումների մեթոդը, որը թեև այնքան էլ միանշանակ չէ, սակայն ապացուցել է իր արդյունավետությունը: Հիմնական նպատակը ալկոհոլային խմիչքներից հրաժարվելն է, այդ պատճառով առանց ալկոհոլի անցկացված յուրաքանրյուր մեկ օրվա համար հավելվածը օգտատերին կվճարի հինգ ԱՄՆ դոլար։ Հավելվածը դրամական պարգևներ է փոխանցում նաև այն դեպքերում, երբ օգտատերն այցելում է վերականգնողական կենտրոն, մարզասրահ կամ հոգեբանական աջակցության խմբեր, ինչպես նաև շարժական ալկոթեստերներից ստացված տվյալների գրանցման դեպքում, քանի որ վերջինս ծառայում է որպես օգտատերի ինքնատիրապետման հաստատում։
Պարգևատրված գումարը հատուկ հաշվի վրա է փոխանցվելու, որն արգելափակվելու է այն դեպքում, եթե օգտատերը փորձի ալկոհոլը գնել խանութից կամ պատվիրել առցանց հարթակներից։
Հավելվածի հեղինակները նշում են, որ այն օգտատերերի համար գումար աշխատելու միջոց չէ, քանի որ պարգևատրման գործընթացում ներգրավված են լինելու իրենց իսկ սեփական միջոցները։ Կամ էլ կարող են օգտագործվել երրորդ անձանց կողմից տրամադրված գումարները, օրինակ՝ եթե օգտատերի հարազատները ցանկանում են օգնել իրեն ազատվել կախվածությունից, ապա նրանք կարող են վճարել հավելվածից օգտվելու բաժանորդագրության համար:
DynamiCare-ն ունի թվային թերապիայի մի քանի ռեժիմներ և տասնյակ վարժություններ, բացի այդ հավելվածի խելացի օգնականը կօգնի ընտրել բուժման լավագույն ռազմավարությունը: Ըստ DynamiCare-ի հեղինակների՝ ակնթարթային պարգևատրումների մեթոդը հիվանդի վարքագիծն արագ փոխելու և վատ սովորություններից նրան հետ պահելու ամենամատչելի միջոցներից մեկն է։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը