Ո՞նց կարող է մարդն անտարբեր անցնել իր կողմից վրաերթի ենթարկված կնոջ կողքով, չկանգնել․ Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

Ո՞նց կարող է մարդն անտարբեր անցնել իր կողմից վրաերթի ենթարկված կնոջ կողքով, չկանգնել․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․

«Երեկվանից հետևում եմ Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա Նիկոլ Փաշինյանի էսկորտի կողմից դաժանաբար վրաերթի ենթարկված հղի կնոջ շուրջ ընթացող հանրային դիսկուրսին:

Մարդիկ արդարացիորեն զայրացած են, վրդոհված՝ ստոր անտարբերության, մարդու կյանքի վրա թքած ունենալու, անմարդկային անբարոյականության վրա:

Ո՞նց կարող է մարդն անտարբեր անցնել իր կողմից վրաերթի ենթարկված կնոջ կողքով, չկանգնել, չիջնել մեքենայից, օգնություն ցույց չտալ, արագ չհասցնել հիվանդանոց:

Իսկ նիկոլախտով տառապող հիվանդ հոգիները քննարկում են աղջկա փողոցը հատելու վայրը, շարժման ուղղությունը՝ հոգեկան հիվանդի նման արդարացնելով իրենց կուռքին:

Ամեն անգամ թվում է, թե հասել ենք անբարոյականության հատակին ու այլևս ընկնելու տեղ չունենք, բայց նիկոլները ջարդում եմ այդ հատակը:

Դուք էս ինչ ծնունդ եք, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք:

Հ.Գ. Սոնան 28 տարեկան էր, պատրաստվում էր մայր դառնալ, օգնում էր Արցախցիներին:

Ի սրտե ցավակցում եմ Սոնայի հարազատներին ու բարեկամներին»:

 



Նման նյութեր