Կնոջ և հարևանի հետ սիբեխ հավաքելու գնացած 67-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով 500 մետր գլորվել է. դին դուրս են բերել փրկարարները
Advertisement 1000 x 90

Կնոջ և հարևանի հետ սիբեխ հավաքելու գնացած 67-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով 500 մետր գլորվել է. դին դուրս են բերել փրկարարները

Տավուշի մարզում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.ժԺամը 08։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Վանիկ Խ-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածին հարակից տարածքում գտնվող «Քամուտ Ղարշ» կոչվող սարամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Վանիկ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ԱԻՆ փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ պատգարակով դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» բժշկական կենտրոնիկ դի տեղափոխող ավտոմեքենային։

Դեպքի վայրում մահացածի կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ամուսնու և ընկերուհու հետ գնում էր սիբեխ հավաքելու, և նշված հատվածում իրենք իջել են, և ամուսինը մեքենայի հետընթացի ժամանակ չի կարողացել կառավարել այն և գլորվել է ձորը։