
Կողքից խորհուրդ տալու տպավորություն չլինի, բայց կարևորագույն հարցը, թե ով է փոխարինելու նիկոլին, դա գլխավոր հարցն է, որ կարող է փողոց հանել կամ չհանել մարդկանց մեծ զանգվածների:
Ակնհայտ է, որ այսօր հրապարակներում առկա լիդերներից և ոչ մեկի համար (Նախագահ Ս.Սարգսյանը վաղուց հրաժարվել է նման առաջնորդությունից) ժողովրդական լայն զանգվածներ փողոց դուրս չեն գա:
Ամենայն լրջությամբ կրկնեմ իմ վաղեմի առաջարկը՝ Հայաստանում վերականգնել միապետությունը և գահը փոխանցել այս մարդուն՝ Դուքս Այմոնեին, Սավոյան դինաստիայից, որին 15-րդ դարից պատկանում է Հայոց արքայի տիտղոսը:
Հայոց արքան, ում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կօծի Վեհափառ Հայրապետը, իրավունք կունենա խոսելու հայ ժողովրդի պատմական պահանջներից և իրավունքներից, ի տարբերություն հանրապետության թեկուզև ընտրված որևէ պաշտոնյայի:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը