Արա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ էսքան զոհեր, աղետներ, մահեր, անօրենություններ, կորուստներ, զրկանքներ ու խայտառակություններ բերելուց հետո, մի հատ էլ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Միշտ ասել եմ, քո ցինիզմն անգերազանցելի է: Միայն դու կարող ես կործանվող երկրի ոչ բարով վարչապետ լինես, ու մի ձեռքով կործանես, մյուսով` «ժողովրդավարությունից» խոսես:
Չորս տարում արել ես այնպես, որ հայ ժողովրդի նոր ձեռքբերած տոների խորհուրդը կորել է: Հունվարի 28-ը, մայիսի 8-ը, սեպտեմբերի 2-ը, սեպտեմբերի 21-ը` ամբողջովին իմաստազրկել ես, հասկանում ե՞ս գոնե:
Հիշի´ր, քանի դու վարչապետի պաշտոնն օկուպացրել ես, ու կործանում ես երկիրը` քաղաքացու միակ տոնը քեզանից ազատվելու օրն է լինելու»: