Պատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը․ Ղազինյան
Advertisement 1000 x 90

Պատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը․ Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը:

Ժողովուրդը վերջում է միանում՝ փոքրամասնության հաղթանակը վայելելու ու այդ հաղթանակին տեր դառնալու համար:

Մեծ փոփոխության համար Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք:

Այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան»:

Պետք է հաղթել, «ժողովուրդը» սպասում է մեր հաղթանակին, ուրիշ տարբերակ ուղղակի չունենք:

Աստված պահապան Հայ ազգին ու Հայկական պետությանը»։

 



Նման նյութեր