Այսօր ընդամենը մի բան եմ ուզում՝ ոչ մեկ քերծվածք չստանա
Advertisement 1000 x 90

Այսօր ընդամենը մի բան եմ ուզում՝ ոչ մեկ քերծվածք չստանա

«Փողոցային պայքարի ելածների մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ծանոթներ, բախտակից եղբայրներ,քույրեր որոնց հետ ունեցել եմ գաղափարական տարբերություններ, բազմաթիվ անհամաձայնություններ , բայց և միշտ իմացել եմ, որ չեն ուզի մի քերծվածք անգամ ունենամ: Ավելին, նրանցից ոմանք կյանքիս ծանր պահերին կողքս են եղել, ձեռք մեկնել,երբ զրկվեցի հերոս որդուս գրկելու բերկրանքից ճչում էի անարդարության մասին, հենց նրանք էին, որ հանդիպում էին ինձ և դատապարտում ընտանիքիս հետ տեղի ունեցածը, ինձ հետ փնտրում որդուս: Տեսել եմ նաև ինձ հետ լուռ ցավացող , տառապող այն նույն մարդկանց որոնք այսօր պայքարում են նույն արդարության համար, նրանք բոլորիս մեջ են թե որպես հասարակ քաղաքացի թե որպես ոստիկան և թե այլ մասնագիտական ծառայություն իրականացնողներ: Ներկայիս իշխանություններն են պատասխանատու բոլորի անվտանգության համար :

Հ.Գ. Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. որ ոչ մեկ քերծվածք չստանա ,մի կաթիլ արյուն չգա, ոչ ոք չտուժի: Հայաստանի և Արցախի հանրապետություններն էլ չհայտնվեն էլ ավելի վատ, թուլացած իրավիճակում: Սթափություն, խոհեմություն ,հանդուրժողականությն պետք է ցուցաբերվի միմյանց նկատմամբ ,որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից»
Պահանջում և հորդորում եմ քնարկումներ անեք ձեր իսկ եջերում:
Աստված պահապան ազգիս և երկրիս:

Արտակ Հովհաննիսյան



Նման նյութեր