
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրչտյանը կոչ է անում կրթական ոլորտի բոլոր մասնագետներին աշխատանքի ընդունվելու համար որևէ գումար չվճարել: «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ նախարար Մկրտչյանը նշեց, որ այդ խնդիրը հստակ դրված է և ուսումնական հաստատություններում թափուր տեղերի ա ռկայության դեպքում անմիջապես մրցույթ է հայտարարվում: «Մրցույթի արդյունքներն արդեն ցույց կտան, ով լավ մասնագետ է, կմնա համակարգում և աշխատանքի կանցնի»,- ասաց նա:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ նման բողոքների հետ կապված ահազանգերի դեպքում ստուգումներ իրականացվում են: «Հիմնականում կոռուպցիոն ռիսկը մեծ է մայրաքաղաքում, որտեղ մեկ թափուր պաշտոնի համար յոթ հոգի պայքարում է: Մենք ուսուցչի ընտրության ձևաչափը հնարավորինս թափանցիկ ենք դարձնելու և աշխատողի ընտրության հարցը չենք թողնելու տնօրենի քմահաճույքին»,-հավելեց նա: