Էդգար Ղազարյանը մայիսի 1-ին ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօրվա հանրահավաքից ԱՄՆ քաղաքացիներ չեն տուժել, նրանց ոչ մեկի կյանքին և առողջությանը վտանգներ չեն սպառնացել։
Հետաքրքիր է իմանալ, թե Հայաստանում քանի մարդ կա, որ ԱՄՆ քաղաքացի է ու չի աշխատում դեսպանությունում կամ իրենց ենթակա կազմակերպություններում, որ ամեն անգամ նրանց զգուշացնող հայտարարությունների համար ընտրվում է ԶԼՄ-ներով ահասարսուռ նախազգուշացնող տեղեկատվության տարածման ճանապարհը։
Հետաքրքիր է նաև իմանալ, թե Հայաստանում հավատարմագրված մյուս երկրների դեսպանություններն իրենց քաղաքացիների համար ինչու նման «մտահոգություններ» չեն հայտնում, այլ աչքի է ընկնում միայն կամ առավելապես ԱՄՆ դեսպանությունը»։