Նանէ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Հարգելի տիկին/պարոն,
երբ դուք հեղափոխություն էիք անում 2018-ին, ես հարգում էի Ձեր՝ քաղաքացու իրավունքը: Ես Ձեզ անասուն չեմ անվանել, խեղկատակ չեմ համարել, վիրավորական արտահայտություններ չեմ արել:
Ես Ձեր քաղաքական տեսակետը չեմ կիսել, բայց որպես քաղաքացի հարգել եմ Ձեր կարծիքը: Հետևաբար, էս օրերին, ով կփորձի վիրավորել փողոց փակող մարդկանց, ընկերներիս, ինձ, փոխադարձ ու ավելի շատ վիրավորանքի կարժանանա: Երկիրը սեփականություն չի, փողոց փակողը հանցագործ չի, Արցախը գլխացավանք չի, Սյունիքը ավելորդություն չի:
Ես որպես ՀՀ քաղաքացի, արտահայտում եմ կարծիքս, դուր գա դա ձեզ, թե՝ ոչ:
Սա իմ Սահմանադրական իրավունքն է:
Եկեք պահենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը»: