«Ասել եմ ու ասելու եմ՝ Հայաստանը պիտի մաքրվի աղբից, դավաճանական խմբակներից, ապազգային վիժվածքներից». Հունան Պողոսյանի եղբոր դեմ քրգործ է հարուցվել. oragir.news
Advertisement 1000 x 90

«Ասել եմ ու ասելու եմ՝ Հայաստանը պիտի մաքրվի աղբից, դավաճանական խմբակներից, ապազգային վիժվածքներից». Հունան Պողոսյանի եղբոր դեմ քրգործ է հարուցվել. oragir.news

Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր՝ ԽՍՀՄ հավաքականի և Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Պղոսյանը․

«Օրերս ինձ հրավիրեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնեցին, որ իմ դեմ քրեական գործեր են հարուցել ֆեյսբուքում արված իմ մեկնաբանությունների և հրապարակումների առնչությամբ։ Անկեղծ խոստովանեմ, որ դա ոչնչով չազդեց իմ տրամադրության ու տրամադրվածության վրա․ ասել եմ ու ասելու եմ՝ Հայաստանը պիտի մաքրվի աղբից, դավաճանական խմբակներից , ապազգային վիժվածքներից և որևէ քրեական գործ, ճնշում չի կարող ինձ հետ պահել իմ համոզմունքներից։

Նայելով այս օրերին կատարվողին՝ ավելի եմ հիասթափվում մարզաշխարհի, մասնավորապես ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներից։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի նշանակած երկու թզուկները, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ, ֆուտբոլային աշխարհը ենթարկել են տեռորի և իրենց անվախ ու հայրենասեր հորջորջող նախկին ու ներկա ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային չինովնիկները, բերանները ջուր առած, նստել են, կարծես 0֊9 պարտությունը Բուրկինա Ֆասոյի հավաքականն է կրել։

Մաքրել է պետք բոլոր ոլորտները ապազգային կեղտից, մաքրել է պետք Հայաստանը կոլաբորացիոնիստ տականքից»,- ասաց Պողոսյանը։

Նա հավելեց, որ այս պահին պատրաստվում է գնալ փողոց փակելու, և թեկուզ իրեն ծեծեն ու բերման ենթարկեն, միևնույնն է, չեն կարողանալու ճնշել պայքարը։

oragir.news