Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.
«Լավ հիշեք սույն սուբյեկտի դեմքն ու անունը. ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյան։
Սա’ է այս օրերին, այս ժամերին ապօրինի որոշում կայացնելու և կալանավորելու Գերասիմ Վարդանյանին։
Սա 2018-ի իշխանափոխության օրերին ունեցած իր քաղաքական ելույթից արված լուսանկար է։ Նա թոշակաժառանգ Շիշ բռնողի կողմից հրավիրվել է բեմ և իր հավատարմության երդումը տվել ապագայի ազգակործան պատուհասին։
Դրանից հետո, բնականաբար, սույն սուբյեկտի պաշտոնը սնկի նման աճ է գրանցել, և նա կարճ ժամանակում քննչական բաժնի հասարակ ավագ քննիչից դարձել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ։
Սուրեն Նավոյանը, փաստորեն, մոլեգին կերպով վարձահատույց է լինում իր կուռքին։
Իսկ թե ինչ է նշանակում դառնալ մեկ դավաճանի քմահաճույքների կատարման բութ գործիք՝ Սուրեն Նավոյան կոչվածը կզգա և կհասկանա շատ շուտով, ընդամենը օրեր անց։
Հ.Գ. Մեկնաբանությունների տեղում կհրապարակեմ նաև սրա «երդմնակալության արարողության» տեսանյութը»։