Ասկերանում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է Գյումրիի 2 բնակչի դի
Advertisement 1000 x 90

Ասկերանում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է Գյումրիի 2 բնակչի դի

Սպանության դեպքի բացահայտում Ասկերանի շրջանում

Մայիսի 2-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքնների արդյունքում, նույն օրը ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում թաղված  վիճակում հայտնաբերվել է ՀՀ Շիրակի մարզ  Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ա.Թ.-ի և 45-ամյա Ռ.Կ.-ի դիերը` գլխի շրջանում առկա վնասվածքններով:

ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության  ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե.-ն և Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ.-ն:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է  ԱՀ քննչական կոմիտեն: