
Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Վերջինս Բաղրամյան գյուղի բնակիչ է, 21 տարեկան:
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Տուժողներից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: