Ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր ձեռք բերած Twitter սոցիալական ցանցը կարող է վճարովի դառնալ ընկերությունների և պետական կառույցների համար, մինչդեռ սովորական օգտատերերը ստիպված չեն լինի վճարել։
«Միշտ անվճար կլինի ընդհանուր օգտատերերի համար, բայց կարող է փոքր վճար արժենալ կոմերցիոն կամ պետական օգտատերերի համար», – գրել է Մասկը իր միկրոբլոգում:
Ապրիլի 25-ին Մասկը 44 մլրդ դոլարով գնեց Twitter-ը, որից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացան մոտ 6%-ով։ Reuters-ը հայտնել է, որ Մասկը 1 միլիարդ դոլար տուգանք կվճարի իր մեղքով Twitter-ը գնելու գործարքի խափանման դեպքում: Գործարքի փակման ամսաթիվը նախատեսված է 2022 թվականի չորրորդ եռամսյակում:
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մասկը նախատեսում է կրկին Twitter-ը հրապարակել գնման պահից հետո մի քանի տարվա ընթացքում: